Խոտ բժշկական. γεντιανή gentiana (Գաղիան.։)
• «Աստուած». արմատ առանձին ան-գործածական, որից կազմուած են Բագարան «աստուածների բնակավայրը», Բագաւան «աստուածների աւան» (որ և Դիցաւան), Բագայառիճ «աստուածների գիւղ», Բագա-րատ «Աստուածատուր, Աստուծոյ տուածը». բայց սրանք յատուկ անուններ են միայն՝ առաջին երեքը տեղական, վերջինը անձնա-կան։ Իբրև հասարակ անուն ունինք միայն բագին, ի-ա հլ. (յետնաբար ի, ռ հլ.) «մե-հեան, աստուածների տաճարը» Ագաթ. Ոսկ. յհ. ա. 31. «աստուածների զոհի սեղանը» ՍԳր. Ոսկ. ես. Ագաթ. «եկեղեցու խորան, սե-ղան» Ոսկ. մ. բ. 22. Փիլ. Եփր. վաշխ. Մխ. դտ. «արձան» Գիրք մոլոր. (յետնաբար են-թադրուած է նաև ուղ. *բագնի ձևը, որից կան բագնեաց, բագնեաւ, բագնեօք հոլովաձևե-րը)։ Բագին բառից ածանցուած են բագնա-սէր Ագաթ. բագնապետ Մագ. բագնագիտու-թիւն Փիլ. բագն. բագնաձև Արծր. բագնա-յարկ Անան. եկեղ. յարաբագին Փիլ.։
• = Պհլ. bag «Աստուած», պազենդ. baγ, հպրս. baga-«Աստուած», զնդ. baγa-, սանս. [other alphabet] bhága-«բաշխող, բաժանող, յարգե-լի, պաշտելի, Արեգակ, Լուսին և Սիվա աս-տուածը»։ Իրանեան բառերի միւս հնդևրո-պական ցեղակիցներն են հսլ. ռուս. borъ «Աստուած», փռիւգ. βαγαῖος «Արամազդ աս-տուած» (ըստ Հեզիքիոսի), որոնք ցոյց են տալիս թէ եթէ հայերէն բառը բնիկ լինէր, պիտի ունենար *բակ ձևը։ Բառիս բուն նշա-նակութիւնն է «ճոխ, հարստութիւն բաժա-նող». հմմտ. նոյն արմատից հսլ. bogatū «հարուստ», ubogu «աղքատ» բառերը։-Հիւբշ. 113։
• Ո.աօեն անգամ S'. Martin, Mém. s. l' Arm. հտ. Բ, էջ 487 համեմատեց րառս borъ «Աստուած» ևն ձևերի հետ։ Gosche էջ 22 վերի բառերի հետ։ Ու-սիղ են մեկնում նաև Եւրոպա հանդէս, Վիեննա 1852, էջ 162, ծան. 2, Սէր. 1862, թ. 24, էջ 182, Էմին, Հայ հե-թան. կրօնը, թրգմ. Յոյս 1875, էջ 414-5, Տէրվ. Altarm. 102 և Նախայ. 95, Justi, Zendsp. 209 ևն։ Մորթման ZDMG 26, 485 և 30, 438 Վանեան բևեռագրերի մէջ գտնում է Bag «Աս-տուած» և bagrituri՝ նոյն արմատից։ Canini Et. etym. էջ 71 բագին=ա paganus «կռապաշտ» և հյ. երկր-պագել։
• ՓՈԽ.-Մասնիկի և նշանակութեան պատ-ճառով մեզնից փոխառեալ է թւում վրաց. ջაგინი բագինի «բագին, զոհ, տաճար». հմմտ. Ա. կոր. թ. 13. Արա ուծղ'իթա, րամե-թու րոմելնի իգի բագինսա հմսախուրեբեն, բագինիսագան հսճամիան? Ո՞չ գիտէք եթէ որ ի տաճարին գործեն, ի տաճարէ անտի ու-տեն։
• , որ և բոգի, բոք «մի տեսակ լեռնային բոյս է. օձի սխտոր. լտ. gentiana» Գա-ոիան։
• ԳՒՌ.-Բոգի ձևով կան զանազան բոյսեր այսպէս ըստ ՆՀԲ «խոշոր խոտերի հաստ ցօ-ղունն է՝ եղէգից բարակ և ցորենից հաստ», Շիր. «ղանթափա կոչուած վայրի բոյսը կամ նրա հաստ ցօղունը», Մշ. «լայն թփերով մի բոյս, որի գագաթին լինում է կորեկի նման փոքրիկ կարմրագոյն հատեր», «մարդա-չափ մեծութեամբ, լայնատերև մի խոտ. մի տարի կեանք ունի. տճկ. տիւտիւլ»։
• ՓՈԽ.-Թրք. գւռ. Թորթումի բոգի (Շի-րակ, 1905, 425)։